Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել 68 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցումների երկրորդ օրը նույնպես բարեհաջող էր հայ սամբիստների համար: Համապատասխանաբար` 68 եւ 100 կգ-ից բարձր քաշային կարգերում հանդես եկող Արմեն Ադամյանը եւ Արտուշ Մկրտչյանը արժանացել են բրոնզե մեդալների, իսկ 68 կգ քաշային, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալի էր արժանացել Դավիթ Գրիգորյանը /82կգ/, արծաթե` Մհեր Կարապետյանը /75կգ/:
Այսպիսով` Հայաստանի սամբոյի հավաքականը ընդհանուր առմամբ վաստակել է 5 մեդալ:
Վաղը` ապրիլի 18-ին մրցագորգ դուրս կգան եւս 4 հայ սամբիստներ:



























