ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին կազմել է 410.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,87 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 557.05 դրամ (աճել է 2,9 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.84 դրամ (աճել է 0.03 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 670.95 դրամ (աճել է 3.27 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 16586.77 դրամ, արծաթի գինը՝ 259.13 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18217.07  դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 6 միլիոն ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 411.47 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ: