Սարաեւոյում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ վիրավորվել է 150 մարդ: Բոսնիայ եւ Հերցոգովինայի մայրաքաղաքում բողոքի ցույցը վերաճել էր զանգվածային անկարգությունների, ցուցարարները գրոհում են կառավարական շենքերի վրա, ավերում եւ հրդեհում են մեքենաներ: Քաղաքի փողոցները պատված են ծխով, ոստիկանները բողոքողների վրա կրակում են ռետինե փամփուշտներով, օգտագործում ջրցաններ, հաղորդում է vesti.ru-ն:

Հաղորդվել էր, որ երկրում արդեն երրորդ օրն է բողոքի ցույցեր են` տնտեսական իրավիճակի վատացման եւ բնակչության աղքատացման պատճառով:  Միայն Սարաեւոյում փողոց է դուրս եկել երկու հազար ցուցարար:

Բողոքի ցույցեր են տեղի ունենում երկրի բոլոր խոշոր քաղաքներում, ընդհանուր առմամբ, դրանց մասնակցում է շուրջ տասը հազար մարդ: Տուժել է մոտավորապես 200 մարդ: