Սեւանի 25-ամյա բնակիչ Գեղամ Ն.-ն մեղադրվում է Ծովազարդ գյուղից երկու գլուխ ոչխար գողանալու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա աշնանը: Գեղամ Ն.-ն, նախնական համաձայնության գալով Վահրամ Բ.-ի հետ, կոտրել է Գեղարքունիքի Ծովազարդ գյուղի բնակիչ Դավիթ Ս.-ի անասնագոմի դռան փականը եւ գաղտնի հափշտակել երկու գլուխ ոչխար՝ պատճառելով 140000 դրամի նյութական վնաս:

Գեղամ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, այն է՝ գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 18-ին: