Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ Արտյոմ Հ.-ն մեղադրվում է աներոջը դիտավորությամբ հարվածելու եւ առողջությանը վնաս հասցնելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած աշնանը: Արտյոմ Հ.-ն իրենց գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է աներոջ՝ Մնացական Մ.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածել է՝ թեթեւ վնասվածք հասցնելով վերջինիս:
Արտյոմ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Այս հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանք՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Գործը քննվում է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 11-ին:


























