Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


























