Փրկարար ծառայությունը փետրվարի 9-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 30 LO 786 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 90 TT 404 պետհամարանիշերով ավտոմեքենանները: