Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են Նոր Նորքում կատարված սպանությունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փետրվարի 8-ին, ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցում «Բիլայնի» գրասենյակի մոտ նկատել են, որ մի քաղաքացի անօգնական ընկած է գետնին:
Ոստիկանները տեսնելով, որ նա վիրավոր է նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն կարճ ժամանակ անց նա մահացել է: Պարզել է, որ մահացածը Սարի թաղի 9-րդ նրբանցքի բնակիչ 36-ամյա Վարդան Մանուկյանն է, ով մարմնական վնասվածքներն ստացել էր, որովայնի եւ թիկունքի մասում սուր կտրող-ծակող առարկայի ստացած հարվածից:
Վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Գալշոյան փողոցի բնակիչ 38-ամյա Աքսել Ներսիսյանի հետ, ով էլ իր մոտ եղած դանակով վնասվածքներ է պատճառել Վ. Մանուկյանին եւ թողնելով անօգնական դիմել էր փախուստի: Հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը: Քննիչի որոշմամբ Ա. Ներսիսյանը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում


























