Տոկիոյի նոր նահանգապետի ընտրությունը նշանավորվել է անսովոր ակցիայով: Ճապոնուհիները որոշել են հրաժարվել քաղաքական գործչի օգտին քվեարկած տղամարդկանց հետ սեռական հարաբերություններից: Նորընտիր նահանգապետը կանանց   կառավարությունում աշխատելու համար անպիտան է համարում` դաշտանային  ցիկլի ժամանակ ոչ ադեկվատ պահվածքի պատճառով:

Տոկիոյի նահանգապետի պաշտոնին հավակնում էր 16 թեկնածու, հաղթել է առողջապահության, աշխատանքի եւ բարօրության նախկին նախարար Յոիտի Մասուձոեն:

Տոկիոյի նոր նահանգապետին արդեն շնորհավորել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:

Սակայն նախընտրական ծրագիրն իրագործելուց առաջ` Մասուձոեն պետք է հանդարտեցնի կատաղած կանանց: Տղամարդկանց ամսագրերից մեկի հետ հարցազրույցում նախընտրական քարոզարշավի ժամանակ Մասուձոեն անզգուշորեն հայտարարել էր, որ կանայք անպիտան են կառավարությունում աշխատանքի համար`դաշտանային  ցիկլի պատճառով:

Twitter-ում կանանց մի խումբ կա, որը հրաժարվում է սեռական հարաբերություններ ունենալ Մասուձոեի օգտին քվեարկած տղամարդկանց հետ,  որտեղ հաշվվում է 3000 ներկայացուցչուհի: Իրենց սպառնալիքները նրանք հրապարակել էին դեռ անցյալ շաբաթ` փորձելով խանգարել նախկին նախարարի ընտրվելուն, հայտնում է NEWSru.com–ը` վկայակոչելով The Daily Mail-ը:

Եվս մեկ կայք գրանցել է 75 հազար կին այցելու մեկ օրում եւ հավաքել 2800 ստորագրոթյուն` քաղաքական գործչին ընտրելու դեմ: