Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, փետրվարի 10–ին` ժամը  17:30–ի  դրությամբ, անցանելի են:

Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: