Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, փետրվարի 8-ին, Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 46-ամյա Հրաչյա Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման են ենթարկել 44-ամյա Արթուր Հ.-ին, որը ս/թ փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:




























