11 միլիոնի ապրանքներ գողացողները հայտնաբերվել եւ ձերբակալվել են:
2013 թ. հոկտեմբերի 14-ին 62-ամյա Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 27-ամյա Արթուր Ս.-ին եւ 32-ամյա Արթուր Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք` հարմարեցված բանալիով պահեստի դռան փականը բացելով:
Արթուր Ս.-ն եւ Արթուր Պ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:



























