Ստամբուլում 47 մլրդ դոլար արժողությամբ 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքները դադարեցվել են դատարանի որոշմամբ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի վարչական գործերով 4-րդ դատարանը որոշում է կայացրել կանգնեցնել Cengiz-Limak-Kolin խմբի կողմից իրականացվող Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարությունը։

Ավելի վաղ հայց էր ներկայացվել այդ շինարարության դեմ՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներ ոչնչացնելու, անտառներ ոչնչացնելու, բնապահպանական խնդիրներ առաջացնելու, խմելու ջրի ավազաններին վնասելու պատճառաբանությամբ։

47 մլրդ դոլար արժողությամբ այս շինարարությունը համարվում է Թուրքիայի պատմության ամենամեծ նախագիծը։

Թուրքական մամուլում այս որոշումը համարում են հարված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ սա նրա նախագիծն էր։