Ղազախստանում աշխատանքը դադարեցրել են կենցաղային տեխնիկայի, համակարգչային սարքավորումների, շինարարական նյութերի վաճառքով զբաղվող խոշոր ինտերնետ-խանութների կայքերը, ինչպես նաեւ փակվել են տարադրամի փոխանակման կետերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին Ղազախստանի ԿԲ-ն հայտարարել է ազգային արժույթի՝ թենգեի արժեզրկման մասին, որը հանգեցրել էր դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացման, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ավելին, երկրում դադարել է ներկրված մեքենաների վաճառքը:
Նշենք, որ փետրվարի 11-ի առավոտյան Ղազախստանի ԿԲ-ն հայտնել էր թենգեի արժեզրկման մասին (նախկինում այն տատանվում էր մեկ դոլարը 145-155 թենգե սահմանում), ինչպես նաեւ, որ կրճատում է արժութային միջամտությունների ծավալը: Նման հանկարծակի հայտարարությունից հետո ԱՄՆ դոլարի արժեքը աճել է մինչեւ 200 թենգե:




























