Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ թուրք կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրողլուն հավանություն են տվել համատեղ հայտարարությամբ եւ հաստատել բանակցությունները շարունակելու իրենց մտադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ կարելի լինի կղզու միավորման եւ դաշնային պետություն ստեղծելու հարցում արդյունքների հասնել, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Կիպրոսը 1974-ին, Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո, փաստացի բաժանված է երկու կասի: Կղզու հյուսիսի մոտ 1/3 մասը օկուպացված է, որտեղ հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:
Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները սկսվել են փետրվարի 11-ին, Նիկոսիայում, երկամյա դադարից հետո: Բանակցությունների վերսկսումը բազմիցս հետաձգվել է համատեղ հայտարարության բովանդակության հարցում տարաձայնությունների պատճառով:

Համատեղ հռչակագրում երկու առաջնորդները հայտարարել են, որ ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը որպես միասնական պետություն կլինի դաշնային, երկգոտի եւ երկու համայքներ ունեցող, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

«Առաջնորդները ձգտում են հնարավորինս շուտ հասնել համատեղ որոշման, որից հետո կազմակերպել առանձին հանրաքվեներ»,-ասված է հայտարարությունում, որը կարդացել  Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի ղեկավար Լիզա Բաթենհայմը: