Եվրամիության հետ հարաբերություններում ճգնաժամը կարգավորելու համար իշխանությունները պետք է, առնվազն, ասեն, արդյոք Հայաստանը միանում է բացի Մաքսային միությունից նաեւ Եվրասիականին, թե՝ ոչ: Այս մասին այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ «Հայաստանի ուղին դեպի Եվրոպա. Խոչընդոտներ ու հնարավորություններ» թեմայով հանրային-քաղաքական քննարկման ժամանակ:

Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանը մեկ ուղի, որպեսզի կայանա որպես պետություն՝ լինել լավ ղեկավարմամբ ժողովրդական պետություն, իսկ դա ենթադրում է եվրոպական ուղղվածություն: Հայաստանը, ինչպես նա է նշել,չի կարող իրեն թույլ տալ պետություն լինել, որը նման կլինի Ռուսաստանին: «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական ուժ է, որը պնդում է, որպեսզի Հայաստանը դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ Հայաստանը նպատակ չի դրել անդամակցել ԵՄ-ին, եւ ԵՄ-ն էլ գրակաբաց չի սպասում մեզ, առավել եւս ռուսական ռազմակայաններով»,-ընդգծել է քաղաքական գործիչը:

Նա նաեւ հավելել է, որ դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհի առաջին խոչընդոտը կառավարությունն է, քանի որ «սեպտեմբերի երեքի հայտարարությունից հետո, իշխանությունը փակուղի մտավ»: