«Սիվիլիթաս» հիմնադրամը փետրվարի 13-ին, քննարկում է հրավիրել «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով, որին կմասնակցեն երեք նախկին արտգործնախարարները՝ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա նաեւ գրել է.

«Ցանկալի կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաեւ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց զուտ ժամանակի բերումով նա չի կարողանալու մասնակցել:

Համենայն դեպս, ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել երեք արտգործնախարարներով անդրադառնալու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին: Վստահ եմ՝ մենք կխոսենք տարբեր թեմաների մասին, բայց հաշվի առնելով, որ դա արտգործնախարարների քննարկում է, շեշտը կդրվի արտաքին քաղաքականության վրա:

Այսօր, իսկապես, այդ հարթության վրա բազմաթիվ զարգացումներ կան, որոնք մեր ժողովրդի համար ճակատագրական կարող են լինել, եւ արժե, որ դրանք առավել խորքային վերլուծության եւ քննարկման արժանանան:

Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի, փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Երեւան» հյուրանոցում։ Այն կվարի Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am