Արարատի մարզի Արեւշատ գյուղի մոտով հոսող Ազատ գետի մոտ, այսօր՝ փետրվարի 11-ի կեսօրին, կնոջ դիակ է հայտնաբերվել:
NEWS.am-ը ոստիկանությունից ճշտել է, որ արդեն հայտնի է դարձել դիակի ինքնությունը: Պարզվել է՝ նա Մրգահովիտ գյուղի 82-ամյա բնակչուհին է, ով անհետացել էր փետրվարի 7-ից:
Հանգամանքները պարզվում են:




























