Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կատարած այցով փորձեց ցույց տալ, որ ինքն իր երկրում դեռեւս բավականաչափ ուժեղ է, որպեսզի Արեւմուտքի կողմից ճունշում թույլ չտալ, այդ թվում՝ այս տարվա մարտի 30-ին այանալիք ՏԻՄ ու օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Նա ընդգծել է, որ Էրդողանի քաղաքական ապագայում գործում են բազմաթիվ քաղաքական գործընթացներ, այդ թվում՝ Թուրքիայում առկա ներքաղաքական լարվածությունը, որը սկսվել է «Մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո: «Ես չեմ բացառում Թուրքիայի իշխող կուսակցության պառակտումը»,-հավելել է փորձագետը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի վերընտրվելը անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա, Հովսեփյանն ընդգծել է, որ Թուրքիայի պետական համակարգը փոփոխություններ թույլ չի տալիս, քանի որ Թուրքիայում քաղաքականությունը անձից կախված չէ: