Ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրի փայտաշեն հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 200 մարդ տարհանվել է:
Mirror-ը տեղեկացնում է, որ հանգստավայրը պոպուլյար է հատկապես բրիտանացի զբոսաշրջիկների շրջանում:
Բռնկված ուժեղ կրակի պատճառով հանգստացողների մի մասը ստիպված է եղել համարները լքել միայն սրբիչով փաթաթված, իսկ 64-ամյա մի կին էլ ցատկել է հյուրանոցի 6-րդ հարկից: Նրան լուրջ վասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Պարզ չէ, թե հյուրանոցում ինչու է հրդեհ բռնկվել:





























