Մոսկվայում վիրահատել են Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի ինֆորմացիոն քաղաքականության բաժինը:

Բժիշկների խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել: Վիրահատությունից հետո Աթամբաեւը կարճաժամկետ արձակուրդում կլինի: Նախագահն այն կանցկացնի Մոսկվայում:

Նախագահի աշխատակազմում նաեւ նշել են, որ նախագահն առաջիկա օրերին կվերադառնա հայրենիք: Նշվում է նաեւ, որ Աթամբաեւն այցելել է Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: