Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում առեւտրի նախարարության շենքի առաջ մամուլի ներկայացուցիչները զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել:

Հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջել են շտապ կերպով գումար տրամադրել՝ արտերկրում թերթի տպագրության համար նախատեսված թուղթ գնելու: Սուր դեֆիցիտի պատճառով շատ թերթեր կրճատում են խմբաքանակը կամ էլ առհասարակ դադարում տպագրվել, հաղորդում է  RT-ն:

Տպագրության կրճատման ստիպված է գնալ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ՝ համազգային մամուլը: Դա սպառնում է նաեւ կրճատումներով ու երկչրում գործազուրկների թվի ավելացմամբ: