Եվրախորհրդարանի Էթիկայի հանձնաժողովը պատժամիջոցներ կկիրառի այն ինը խորհրդարանականների նկատմամբ, որոնք կասկածվում են  անցյալ տարվա հոկտեմբերի նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության ընթացքում Ադրբեջանից  «վերաբերմունք» ստանալու մեջ:

Euractiv.com կայքում ներկայացված են ինը խորհրդարանականների անուններ, որոնք «մոռացել էին» խորհրդարանին տեղեկացնել, թե իրենք հրավիրվել էին Ադրբեջանի կառավարության կողմից եւ չէին հրապարակել իրենց այցը կայքում, ինչպես որ պահանջում է նոր կանոնակարգը: Այդ հարցի քննարկման ընթացքում սպասվում է, որ հանձնաժողովը պատժամիջոցներ կկիրառի այդ խորհրդարանականների նկատմամբ:  

Հանձնաժողովը կքննարկի նաեւ այն հարցը, թե պատգամավորները հավելյալ պարգեւատրում ստացել են արդյոք՝ իրենց ճամփորդության համար վճարելուց բացի:

Նշվում է նաեւ, որ ընտրություններից հետո դիտորդները դրանք անվանել էին «ազատ եւ արդար», որը կտրականապես տարբերվում է ԵԱՀԿ առաքելությունների գնահատականներից, որոնք լուրջ խախտումներ էին գրանցել: 

Ըստ Եվրախորհրդարանի նոր կանոնակարգի՝ ցանկացած նվեր, լինի ֆուտբոլի, շոուի, թե ուղեւորություն հրավեր, պետք է հիշատակվի իրենց կայքում, եթե նվերը գերազանցում է 150 եվրոն: