Այլ երկրներից ժամանածների ու Ռուսաստանում բնակվելու կանոնները խախտողների համար 2025-ից շուտ համաներում չի նախատեսվում: Այս մասին ասվում է ԴՄԾ պատասխանում ուղղված Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Միխայիլ Ֆդոտովին:
Բացի այդ, ԴՄԾ գնահատականների համաձայն՝ օտարերկրյա փորձը բացահայտել է պետության համար նման քայլերի բացասական հետեւանքները:
Նշենք, որ համաներումը նախատեսում է Ռուսաստան մուտք գործելու արգելքի չեղյալ հայտարարում այն օտարերկրացիների համար, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:




























