Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում 7,3 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 17.19-ին Յությանում՝ 20 կմ խորությունում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:  

Երկրաշարժից հետո գրանցվել է երկրորդ ցնցումը՝ 5,7 մագնիտուդով, 5 կմ խորությունում: 

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: 

Հիշեցնենք, որ նախօրեին նույն շրջանում  տեղի էր ունեցել 5,4 մագնիտուդով  երկրաշարժ:

Չինաստանում 2 երկրաշարժ է գրանցվել