Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09:15-ին, 20 կմ խորության վրա, Նյիմա ավանում:
Ավելի ուշ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10:14-ին, 11 կմ խորության վրա:
Երկու դեպքում էլ տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:




























