Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ռիելթեր Alibaba-ի արժեքը կազմում է մոտավորապես 128 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիմնվելով Alibaba-ի արժեթղթերի վերաբերյալ վերջերս կնքված գործարքի վրա:
Համեմատելու համար՝ Google-ը, որը աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունների ցանկում երկրորդն է, մոտ երեք անգամ թանկ է գնահատվում՝ 394 մլրդ դոլար:
Սպասվում է, որ այս տարի Alibaba-ն իր բաժնետոմսերի առաջնային տեղադրում կկատարի բորսայում, սակայն վայրն ու պարամետրերն առայժմ չեն որոշվել: Ավելի վաղ Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները Alibaba-ի IPO ծավալը գնահատել են 15 մլրդ դոլար:
Alibaba-ն հիմնադրվել է 1999-ին՝ Ջեք Մաի ու նրա 17 գործընկերների կողմից:




























