Ծխելուց հրաժարվելը օգնում է բարելավել հոգեկան առողջությունը, պարզել են ամերիկացի գիտնականները:

Նման եզրակացության մասնագետները եկել են, վերլուծելով մի քանի հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել են 2000-ական թվականներին: Ընդհանուր առմամբ՝ այդ հետազոտություններին մասնակցել է 35 հազար մարդ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ տարբեր բնույթի հոգեկան խանգարումներով տառապող շատ մարդկանց մոտ բարելավում է նկատվել ծխելը թողնելուց հետո: Մասնավորապես, դա վերաբերել է նրանց, որոնք տառապել են դեպրեսիայով: