Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 10.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի տնրից մեկում:

Հայաստան ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.50-ին, մարվել է 10.56-ին: Այրվել է խոհանոցի պահարանը (մոտ 3 քմ):