Եկեղեցական տոներին ընդառաջ` փետրվարի 15-ին, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված կկազմակերպի միջոցառում:
Սիրահար զույգերի համար մուտքը թանգարան՝ ժամը 11:00-16:00-ն, կլինի մեկ տոմսով, այնուհետեւ, ժամը 16:00-18:00-ն տուն-թանգարանի դահլիճում Սբ. Սարգսի տոնի խորհուրդը կներկայացնի ազգագրագետ, հեռուստահաղորդավար Սոնիա Թաշչյանը:
Միջոցառման մասնակիցները կհամտեսեն ծիսական ուտեստներ, Մուսալեռ գուշակությունների գաթա:




























