Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, փետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, , օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մշակույթի տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 57-ամյա Համլետ Ղ.-ին եւ 38-ամյա Գեւորգ Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Համլետ Ղ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 85.86 գ եւ 8.3 գ դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը կանեփի թուփ է, որն ինքը քաղել է Շիրակամուտ գյուղի ձորի հարակից տարածքից:

Նույն օրը, ժամը 23.00-ին, դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` Համլետ Ղ.-ի մոտից հայտնաբերվածը 78.94 գ կշռով մարիխունա թմրամիջոց է:

ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Համլետ Ղ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: