Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքի բոլոր դպրոցներում արգելվել է Սուրբ Վալենտինի օրը տոնելը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Օշի կրթության բաժնիպետ Քուշթարբեկ Քիմսանովին:

 Ըստ նրա՝ արգելքը կապված է այն բանի հետ, որ «տոնը բացասական ազդեցություն է թողնում երեխաների բարոյական վիճակի վրա, եւ նրանց  փխրուն հոգեկան աշխարհը նման տոների ազդեցությանն է ենթարկվում»: Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե ինչ ազդեցության մասին է խոսքը:

Փետրվարի 14-ին քաղաքի դպրոցներում չի կարելի փոստարկղներ կախել՝ «վալենտինկաներ» գցելու համար: Դրա փոխարեն Օշի երիտասարդական կազմակերպություններն առաջարկել են փետրվարի 15-ին նշել «Ընտանիքի տոնը»: