Մեքսիկական Սոնորա նահանգում ծնողներն այլեւս չեն կարողանա իրենց երեխաներին կոչել այնպես, ինչպես ցանկանան: Նահանգի իշխանությունները ընդունել են նոր օրենք՝ քաղաքացիական գրանցման մասին, որով կարգելվի երեխաներին կոչել վիրավորական կամ ծիծաղելի անուններով:

Արգելված անունների թվում 61 անուն կա, այդ թվում՝ Հիտլեր, Ռեմբո, Բուրգեր Քինգ, Տերմինատոր, Ջեյմս Բոնդ, Բեթմեն եւ այլն:

Չի թույլատրվում նաեւ որպես երեխաների անուն ընտրել սոցկայքերի անվանումները՝ Twitter եւ Facebook: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: