Վանաձորում ՏՏ-կլաստերի շինարարության համար Համաշխարհային բանկի ծրագրից 3,8 մլն դոլար կտրամադրվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Կենտրոնի կառուցումը կտեւի երկու տարի: Այնտեղ կարող է տեղակայվել քսան ընկերություն ու մշակողների թիմը: Կենտրոնը նախատեսում է երկու հարյուր աշխատատեղ: Կենտրոնում ծրագրվում է բացել երկու հետազոտական լաբորատորիա: Նախագիծը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հանրություն ու նորարարություններ մրցունակության համար» վարկավորման ծրագրից:

Ապագա կենտրոնի համար որպես տարածք ընտրվել է Հայաստանի պետական ինժեներական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երկու եռահարկ մասնաշենքեր:

Վերանորոման աշխատանքները, իսկ ավելի ուշ նաեւ հենց տեխնոպարկը ղեկավարելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Տեխնոկենտրոնն աջակցելու է գործող ու սկսնալ ձեռնարկություններին՝ ՏՏ ոլորտում:

Նշենք, որ նման կենտրոն արդեն գործում է Գյումրիում: