Աֆղանստանի իշխանությունները փետրվարի 13-ին ազատ են արձակել Բահրամ բազայի բանտում գտնվող 65 բանտարկյալների, որոնց կասկածում են ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության աշխատակցին:
Հաղորդվում է, որ ենթադրյալ թալիբների ազատ արձակումը ԱՄՆ կողմից քննադատություն է առաջ բերել: Ամերիկացիների կարծիքով՝ նրանք կարող են վերադառնալ իրենց կազմակերպության շարքերը ու շարունակել ՆԱՏՕ-ի զինծառայողների ու Աֆղանստանի բանակի վրա հարձակումները:
ԱՄՆ տվյալներով՝ ազատ արձակվածները մասնակցել են զինվորականների վրա հարձակումներին: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Al Jazeera-ն:




























