Անգլիայի արեւմուտքում ու Ուելսում փոթորկի «կարմիր» մակարդակի նախազգուշացում է հայտարարվել:

Բրիտանական օդերեւութաբանական ծառայության տեղեկություններով՝ քամու ուժգնությունը հասել է ժամում 160 կմ արագության: Բացի այդ, շարունակում են գործել 16 նախազգուշացումներ՝ կապված ջրհեղեղի վտանգի հետ: Սպասվում է նաեւ, որ առաջիկա օրերին Անգլիայում սպասվում է տեղումների մեկ ամսվա նորմա, հաղորդում  է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Թեմզա գետը դուրս է եկել ափերից՝ հորդառատ անձրեւների պատճառով, որոնք շարունակվում են մի քանի շաբաթ շարունակ:

Երկրում մոտ 80 հազար տներ մնում են առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն: