Սինգապուր մեկնող IndiGo հնդկական ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մալայզիայում՝ օդանավում ռումբ գտնվելու վերաբերյալ հաղորդման պատճառով:
Նման որոշում էր կայացվել, երբ անձնակազմի անդամներից մեկը կասկածելի փաթեթ էր նկատել զուգարանում, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով France Presse-ը:
Տարհանվել է 100 ուղեւոր: Օդանավը ստուգելուց հետո մասնագետները հայտնաբերել էին մեկ կգ-անոց փաթեթ՝ ոսկեգույն երեք սալիկներով:




























