Գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաները, որոնց ձախ կիսագնդի կեղեւը հաստ է, ինտելեկտով գերազանցում են իրենց հասակակիցներին: Հետազոտությունները հիմնվել են 14 տարեկան առողջ երեխաների ԴՆԹ-ի նմուշների ուսումնասիրության վրա:
Նրանք նաեւ թեստեր են անցել՝ կապված վերբալ ու ոչ վերբալ ինտելեկտի հետ, հաղորդում է «Gaxeta.ru»-ն:
Սակայն մասնագետներն ընդգծում են, որ չարժի խոսել «ինտելեկտի միակ գենի» մասին, քանի որ այն կախված է բազմաթիվ գեներից:



























