BMW-ի նոր մոդելների բաժնի ղեկավար Հերբերտ Դիսսը հայտարարել է, թե կոնցեռնը մտադիր է 45 նոր մոդելներ թողարկել, որոնցից 15-ը՝ առջեւի քարշակ անիվներով:
Նրա խոսքով, Active Tourer երկրորդ սերնդի մեքենան, որը վաճառքի կհանվի հաջորդ ամառ, առայժմ BMW-ի միակ մոդելն է առջեւի քարշակ անիվներով: Ավտոարտադրողները որոշել են կանգ չառնել եւ արտադրել հինգ նոր մեքենա BMW եւ 10 մեքենա Mini ապրանքանիշներով:
BMW-ն, թերեւս, օգտագործելու է երեք մղիչներով դիզելային շարժիչ: Չորս մղչներով շարժիչ կստանա 235i մոդելը:




























