Շոտլանդիայում Արեւմտյան Դամբարտոնշիր շրջանի իշխանությունները հաշմանդամի տան մոտ կառուցել են 10 մակարդակ բարձրությամբ թեքամուտք:
Հաղորդում են, որ մետաղե կառույցի արժեքն իշխանությունների համար կազմել է 40 հազար ֆունտ (մոտ 66,5 հազար դոլար): Քլեր Լալին, ում յոթամյա դուստրը տառապում է կաթվածից, երկու տարի պայքարում էր թեքամուտքի շինարարության համար:
Դրա հետ մեկտեղ Լալիի ընտանիքը դժգոհ է տեղական իշխանությունների ջանքերից: Մայրը զայրույթ է հայտնել այն կապակցությամբ, որ թեքամուտքը գրավել է Դանտոչեր գյուղում գտնվող իրենց տան ողջ բակը: Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է այլ որոշում գտնեին, ինչպես օրինակ վերելակի շինարարությունը:
Բացի այդ, ընտանիքին տհաճություն է պատճառում այն, որ կառույցը շարքից դուրս են բերել սքեյթբորդիստները: Երբ Լալին իշխանություններին խնդրել է ցանկապատ կառուցել թեքամուտքի համար, իրեն մերժել են:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ երբ մի քանի տարի առաջ իշխանություններն ընտանիքին առաջարկել են բնակարանը, Լալին համաձայնել է նման պայմաններին, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Scottish Daily Record-ին:



























