Սիրահարների օրվա կապակցությամբ այս տարի սպասվում է 2009թ.-ից ի վեր ԱՄՆ-ում շոկոլադի վաճառքի ամենաբարձր մակարդակ, ինչը վկայուկ է ամերիկյան տնտեսության վերականգնման մասին, հաղորդում է Bloomberg-ը:

ԱՄՆ-ի Հրուշակագործների ազգային միության(NCA) կանխատեսումների համաձայն փետրվարի 14-ին քաղցրավենիքի վաճառքը կավելանա 1,9 տոկոսով 2013թ.-ի համեմատ՝ մինչեւ 1,057 մլրդ դոլար: Ընդ որում, ասոցացիայի մամուլի քարտուղար Սյուզեն Ուայթսայդի խոսքով՝ այդ գումարի 75 տոկոսը բաժին է հասնում շոկոլադին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:Փորձագետները սպասում են, որ ամերիկացիները 2014թ.-ին Սուրբ Վալենտինի օրը նվերների վրա միջինը կծախսեն 133,91 դոլար կամ 2,2 տոկոսով ավելի շատ, քան 2013թ.-ին: Նման տվյալներ ստացվել են ԱՄՆ-ի մանրածախ առեւտրի օպերատորների ազգային դաշնության(NRF) կողմից: