Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հայտարարել է հրաժարականի մասին, երբ Դեմոկրատական կուսակցությունը նրան կոչ է արել լքել պաշտոնը, ինչը կուսակցությանը հնարավորություն կտա նոր կառավարություն ձեւավորել, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով  կառավարության պաշտոնական հաղորդագրությունը: 

Հաղորդվում է, որ 47-ամյա Լետայի հրաժարականից հետո, որը փետրվարի 14-ին կընդունի նախագահ Ջորջո Նեապոլիտանոն, կառավարության ձեւավորման գործով կզբաղվի Իտալիայի առաջատար քաղաքական ուժ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին: 

Ավելի վաղ 39-ամյա Ռենցին պահանջել էր անհապաղ ստեղծել նոր կառավարություն:

Ռենցին շնորհակալություն էր հայտնել երկրի գործող վարչապետ եւ իր կուսակցական ընկեր Էնրիկե Լետոյին` «կատարված հիանալի աշխատանքի համար»: Այնուամենայնիվ, ըստ քաղաքական գործչի,  ներկայումս դա բավարար չէ եւ անհրաժեշտ է նոր կառավարություն  ձեւավորել, հայտարարել է Ռենցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: