Առանց վիզայի այցերը Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններում առաջընթացի հսկայական քայլ կդառնան, ընդգծել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
«Մեր ընդհանուր նպատակն է անել այնպես, որ ԵՄ բնակիչները հնարավորինս հաճախ այցելեն Ռուսաստան, ռուսներն էլ՝ ԵՄ երկրներ։ Առանց վիզայի այցերը թույլ կտան մեր հարաբերություններում առաջընթացի հսկայական քայլ կատարել։ Եվ երկարաժամկետ հեռանկարում մենք առաջվա պես ձգտում ենք վիզային ռեժիմի վերացմանը։ Այս հարցով բանակցություններում վերջապես որոշակի առաջընթաց է նկատվում», - ասել է Շտայնմայերը, փոխանցում է «Կոմերսանտը»։
Ըստ նրա՝ ներկայումս առավել կարեւոր է հնարավորինս արագ ստեղծել վիզաները վերացնելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ իրավական նախադրյալներ։




























