Փրկարար ծառայությունը փետրվարի 14-ին, ժամը 06.46-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 34OP872 պետհամարանիշի ավտոմեքենան: