Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ տեղի ունեցած պատարագի ժամանակ օրհնել է 28 երկրների 20 հազար սիրահարների:

Ինչպես հաղորդվում է, ի սկզբանե ամբողջ արարողությունը ավանդույթի համաձայն պետք է կայանար Պողոս VI անվան սրահում: Սակայն պատարագին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ է եղել, որ իրադարձությունը տեղափոխվել է Վատիկանի կենտրոնական հրապարակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: