Սուրբ Վալենտինի օրվա մոտենալուն զուգահեռ միայնակ մարդիկ ակամա սկսում են տխրել եւ խղճալ իրենց, բայց գիտնականները խորհուրդ են տալիս շատ չտխրել, քանի որ նույնիսկ Սիրահարների օրը միայնակ մնալը ունի իր դրական կողմերը:

«Մեր ամենօրյա կյանքում մենք միայնակության զզվելի զգացում ենք ունենում, որը կարելի է համարել մեր քաղաքակրթության հետեւանք: Վերջին տասնամյակներում կատարված հետազոտությունները վկայում են, որ միայնությունը նպաստում է հարմարվողականության ֆունկցիայի զարգացմանը: Ու թեեւ միայնակ մարդիկ այնքան էլ լավ չեն զգում իրենց, բայց այդ վիճակը փոխում է նրանց վարքը եւ մեծացնում կենսունակ լինելու հավանականությունը: Չէ որ հենց միայնության զգացումի ցավը դրդում է մեզ վերականգնել կապերը եւ մասնակցել կոլեկտիվ գործողությունների»,- ասել է Չիկագոյի համալսարանի գիտնական Ջոն Կացիոպոատը:

Բացի այդ, ըստ գիտնականների, միայնության զգացողությունը մարդկանց միավորման, շահառուների խմբեր ձեւավորելու պատճառ է դառնում: