Անցյալ տարվա արդյունքների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից ստացված ոչ կոմերցիոն դրամական փոխանցումների գումարը կազմել է 1869,8 մլն դոլար: Ինչպես եւ նախկինում, Ռուսաստանին բաժին է հասնում առյուծի բաժինը՝ 1606,6 մլն դոլար(կամ ընդհանուր գումարի 85,9 տոկոսը): Հաշվի առնենք նաեւ այն, որ կոմերցիոն բանկերին բաժին է հասնում դրամական փոխանցումների 80 տոկոսը: Ելնելով սրանից՝ Ռուսաստանից դրամական փոխանցումները ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ դոլար:
Հավելենք, որ ռուսական «մուտքերի ու ելքերի» համահարաբերակցությունը 8,9 անգամ ցուցանիշով, երկրորդ տեղում է Ղազախստանից հետո(11,0 անգամ): Ուկրաինայում, օրինակ, հարաբերակցությունը 1,1 անգամ է: Առանձին երկրների հետ մնացորդը բացասական է՝ Չինաստանի հետ 10,4 մլն դոլար, Թուրքիայի հետ՝ 2,5 մլն դոլար:
Երկրում արտարժույթի ռեսուրսների ուղղությամբ նման անհամամասնությունը բացասական է գնահատվում: Միջազգային ֆինանսական կառույցների վարկերը սպառվել են, օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են, մեր պետությունը մուտք է գործել նշված վարկերի մարման փուլ:
Երկրի Կենտրոնական բանկի Միջազգային մաքուր պահուստները տարվա կտրվածքով աճել են 1,5 անգամ՝ հասնելով 628,4 մլրդ դրամի(ավելի քան 1,6 մլրդ դոլար): Տեղեկության համար նշենք, որ անցյալ տարի Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մնացորդը կազմել է մոտ 2,78 մլրդ դոլար:
«Բնակչության» մոտ առկա արտարժույթը պահովում է կոմերցիոն բանկերում: Անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ դրանց թիվն աճել էր 20 տոկոսով՝ գերազանցելով 790,2 մլրդ դրամը:
Կոմերցիոն բանկերում արտարժույթով վարկերը անցյալ տարի դեկտեմբերին 1030,9 մլրդ դրամ էին կազմում, իսկ տեղական արժույթով՝ 627,8 մլդր դրամ:
Ընդ որում մեր աշխատանքային միգրանտների ապագան Ռուսասատանում մշուշապատ է: Մի կողմից խստացվում են մուտքի պայմանները միգրանտների համաչ, մյուս կողմից տնտեսությունը հավելյալ աշխատուժի կարիք ունի: Անցյալ տարի Հայաստանի 23,4 հազար քաղաքացու արգելվել էր մուտքը Ռուսաստան:
Բացի այդ, Հայաստանի մոտ 170 հազար քաղաքացի ժամկետից ավել է գտնվում է Ռուսաստանում: Հայրենիք վերադառնալիս՝ նրանց կարգեկվի մուտքը Ռուսաստաբ: Չի բացառվում, որ Հայաստան փոխանցումների մի հատվածը պատկանում է հենց այս խմբին: Հասկանալի է, որ արգելքը կազդի Հայաստանի տնտեսության ու ընտանիքնեիկ կենսամակարդակի վրա:
Խնդիրը պետք է լուծի մեր կառավարությունը, նախ Ռուսաստանի հետ կարգավորի այնտեղ անօրինական հիմունքներով գտնվող Հայաստանի քաղաքացիներին վերաբերող հարցերը: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանազատել մեր աշխատանքային միգրանտների արտագաղթի աշխարահագրությունը: Պարզ է, որ նման կախվածությունը մեկ երկրից իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում:
Ալբերտ Խաչատրյան




























