Մասաչուսեթսի լաբորատորիայի գիտնականները կարողացել են այնպիսի պիցցա ստեղծել, որի պահպանման ժամկետը երեք տարի է, հայտնում է Associated Press-ը:
Գիտնականները մի քանի տարի զբաղվել են պահպանման երկար ժամկետով պիցցայի բաղադրատոմս ստեղծելով: Գլխավոր խնդիրն այն էր, որ սոուսի, պանրի եւ միջուկի խոնավությունը ժամանակի ընթացքում ներծծվում է պիցցայի խմորում: Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում բորբոսի եւ վտանգավոր մանրէների գոյացման համար: Գիտնականները օգտագործել են այնպիսի նյութեր, որոնք կարող են պահել խոնավությունը: Սակայն միայն դա բավարար չէ, որպեսզի պիցցան պահպանվի երեք տարի: Նրանք «կարգավորել են» նաեւ սոուսի, պանրի եւ խմորի թթվայնությունը: Բացի դրանից, տուփում դրել են երկաթ, որպեսզի մետաղը կլանի թթվածնի մնացորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հավերժական» պիցցայի վերջին տարբերակները փորձած գիտնականները հայտարարել են, որ համով այն չի տարբերվում սովորականից: Միակ տարբերությունն այն է, որ չի կարելի ուտել տաք վիճակում:

























