Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյան ուրբաթ օրը Facebook-ով շնորհավորել է կնոջը Վալենտինի օրվա առթիվ: «Շնորհակալ եմ ամեն օր կողքիս լինելու, իմ եւ մեր ընտանիքի մասին հոգ տանելու եւ այն բանի համար, որ դու արտասովոր կին ես, շնորհավոր փետրվարի 14-ը, իմ սեր», — գրել է Պենյան սոցցանցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահի գրառմանն ակտիվ կերպով արձագանքել են սոցցանցի օգտատերերը` 3,5 հազար մարդ մեկնաբանություն է թողել: Պենյա Նիետոյի կինը` Անխելիկա Ռիվերան, ամուսնու շնորհավորանքին պատասխանել է Facebook-ի իր էջում: «Շնորհակալ եմ քեզ, իմ սեր, որ դու ինձ այդքան երջանիկ ես դարձնում, դու հրաշալի տղամարդ ես, եւ ամեն օր ես շնորհակալ եմ ճակատագրից, որ գտնվում եմ քո կողքին` մեր վեց երեխաների հետ», — գրել է Անխելիկան:
Գրառման տակ Պենյա Նիետոն իր եւ կնոջ լուսանկարն է տեղադրել: Լոսանկարն արդեն ստացել է 31 հազար «լայք»:

























