Ճապոնիայի հյուսիս-արեւելքում ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել 497 չվերթ Տոկիոյում եւ Սենդայում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդել է NHK հեռուստաընկերությունը շաբաթ առավոտ: Առատ ձյան պատճառով երկրում երեք մարդ է տուժել, ավելի քան 800-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:

Տոկիոյում 20սմ ձյուն է եկել,Կոֆու քաղաքում՝ մայրաքաղաքից 130 կմ արեւմուտք, 1,14 մետր ձյուն է եկել, Ֆուկուսիմայում, Տոկիոյից հյուսիս-արեւելք՝ 36 սմ, Սենդայում՝ 29 սմ: Տոկիոյի դպրոցներում դասընթացները դադարեցվել էին, երեք ժամ ուշացումով Ճապոնիայի կենտրոնական հատվածում համալսարաններում սկսվել է հաջողությամբ ընդունելության քննությունները հանձնած դիմորդների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ տեղումների դադարը, որը սպասվում է օրվա առաջին կեսին, կուղեկցվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ մինչեւ 11 աստիճան տաքություն: Ձյան հալումը կարող է տրանսպորտի աշխատանքներում հավելյալ բարդություններ առաջացնել:

Տոկիոյից արեւմուտք ավտոմեքենաների շարժումը դադարեցվել էր: Երկաթուղային տրանսպորտն աշխատում է մեծ խափանումներով: